Segafredo Zanetti®- ն աշխարհում իտալական սուրճ արտադրողների շրջանում առաջատարն է: Առաքելությունն է տարածել իսկական իտալական էսպրեսոյի համը և մշակույթը, առաջարկելով բարձր որակ: Իրական իտալական էսպրեսսոն խառնուրդ է ոչ միայն սուրճի, այլև կրքի, համոզմունքի ու աշխատանքի արդյունքի պատասխանատվության:
Միջին բովվածության յուրահատուկ սուրճ՝ Հարավային Ամերիկայից։ Արաբիկա տեսակի այս հրաշալի սուրճը տարբերվում է իր հավասարակշռված և հարուստ համով և բույրով։ Պարունակում է մեղրի և կարամելի նոտաներ
Միջին բովվածության Արաբիկա տեսակի սուրճերի խառնուրդ՝ Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից։ Սուրճն ունի տարբերվող, հարուստ համ՝ բովված հացի և անուշաբույր համեմունքների նոտաներով, որոնք պահպանվում են անմիջապես խմելուց հետո
Թեթև բովվածությամբ 100% Արաբիկա տեսակի սուրճի խառնուրդ՝ Հարավային Ամերիկայից։ Սուրճն ունի յուրահատուկ հագեցած համ և բույր՝ նուրբ ծաղկային երանգներով։ Սուրճն ունի հաճելի թթվայնություն և պարունակում է կակաոյի նոտաներ
Իդեալական համային երանգներով և բույրով 100% Արաբիկա տեսակի սուրճ՝ Կոստա Ռիկայից։ Տարածաշրջանի փարթամ բուսականության շնորհիվ սուրճը ստացել է տրոպիկական երանգներ։ Այն տարբերվում է սուր և ներդաշնակ համով և մրգային կայուն հետհամով։ Այն ունի լիկյորին բնորոշ համային զգացողություններ։
Շնորհիվ Պերուի լեռնաշխարհին բնորոշ միկրոկլիման իդեալական պայմանների՝ թեթև բովվածության այս սուրճը տարբերվում է իր իդեալական համով և բույրով։ Այս յուրահատուկ 100% Արաբիկա տեսակի սուրճն ունի հարուստ համ և բույր՝ ընդգծված անուշաբույր շոկոլադի և կարամելի նրբերանգներով։