Արաբիկա և Ռոբուստա տեսակների բարդ և ներդաշնակ խառնուրդ՝ Կենտրոնական Ամերիկայի և Արևելյան Աֆրիկայի բարձրադիր գոտիներից։ Սուրճն ունի ներդաշնակ հարուստ համ՝ ածիկի, պնդուկի և խավարծիլի նոտաներով։ Սուրճն իդեալական է էսպրեսսոյի պատրաստման համար։ Խառնուրդում գերակշռում է միջին թթվայնության Արաբիկա տեսակի սուրճը
Յուրահատուկ 100% Արաբիկա տեսակի սուրճ՝ աճեցված Մինաս Ժերայսի սրտում՝ Բրազիլիայի հարավ-արևելքում։ Սուրճը տարբերվում է իր քաղցր հավաա բույրով և նուրբ, հավասարակշռված համով։ Այն ունի մեղրային հետհամ
Իդեալական համային երանգներով և բույրով 100% Արաբիկա տեսակի սուրճ՝ Կոստա Ռիկայից։ Տարածաշրջանի փարթամ բուսականության շնորհիվ սուրճը ստացել է տրոպիկական երանգներ։ Այն տարբերվում է սուր և ներդաշնակ համով և մրգային կայուն հետհամով։ Այն ունի լիկյորին բնորոշ համային զգացողություններ։
Շնորհիվ Պերուի լեռնաշխարհին բնորոշ միկրոկլիման իդեալական պայմանների՝ թեթև բովվածության այս սուրճը տարբերվում է իր իդեալական համով և բույրով։ Այս յուրահատուկ 100% Արաբիկա տեսակի սուրճն ունի հարուստ համ և բույր՝ ընդգծված անուշաբույր շոկոլադի և կարամելի նրբերանգներով։
Միջին բովվածության յուրահատուկ սուրճ՝ Հարավային Ամերիկայից։ Արաբիկա տեսակի այս հրաշալի սուրճը տարբերվում է իր հավասարակշռված և հարուստ համով և բույրով։ Պարունակում է մեղրի և կարամելի նոտաներ